27/07/2010 10:42
MORGAN STANLEY – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ի ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿԴԱՆԴԱՂԵՆ
Առաջիկա 5 տարիներին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կդրսևորել անկման միտում և կտատանվեն 3,2-3,5%-ի սահմաններում: Նման կանխատեսում է ներկայացրել ամերիկյան Morgan Stanley բանկը:
Ներկայացված կանխատեսումների համաձայն 2010 թվականի առաջին կիսամյակում 5% աճ գրանցելուց հետո համաշխարհային ՀՆԱ-ի ծավալներն աստիճանաբար կկրճատվեն` պայմանավորված հետճգնաժամային դժվարություններով: Ընդհանուր առմամբ, ամերիկյան բանկը առաջիկա հինգ տարիների համար կանխատեսում է ամբողջ աշխարհում, և առավելապես եվրոպական երկրներում, պետական ծախսերի մակարդակի անկում, գործազրկության մակարդակի աճ, բանկային վարկավորման ծավալների անկում:
Նշենք, որ մինչժգնաժամային ժամանակահատվածում, 2004-2008 թվականների կտրվածքով համաշխարհային ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 4,7%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
