MOTOROLA-Ն ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐԵԼ Է 51 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Կապի սարքավորումներ և միջոցներ արտադրող ամերիկյան Motorola ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի ընթացքում ընկերությունը կրել է 51 մլն դոլարի զուտ վնաս, այն դեպքում, երբ նախորդ տարվա արդյունքներով ընկերության կրած վնասը կազմել էր 4.2 մլրդ դոլար:Հաշվետու տարվա ընթացքում Motorola-ի հասույթը կրճատվել է 27%-ով և կազմել 22 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն միայն չորրորդ եռամսյակում ընկերությունն ապահովել է 142 մլն դոլարի զուտ շահույթ` 2008 թվականին գրանցված 3.66 մլրդ դոլար վնասի դիմաց: