MOTOROLA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Motorola Inc.-ը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Այսպես, ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին ընկերությունն ապահովել է 96 մլն դոլարի զուտ շահույթ: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում Motorola ընկերությունը կրել էր 231 մլն դոլարի զուտ վնաս:
Հաշետու եռամսյակում ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում` շուրջ 6,09%-ով: