
MUNICH RE ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 7 ԱՆԳԱՄ
Աշխարհի խոշորագույն վերաապահովագրական Munich Re ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 7 անգամ` կազմելով 780 մլն եվրո: Ընկերության ներկայացուցաիչների հայտարարության համաձայն 2009 թվականին ընկերությունը գերակատարել է բոլոր կանխատեսումները:
Նախնական տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով Munich Re ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 2,56 մլրդ դոլարով և կազմել շուրջ 2,2 մլրդ դոլար: