NEWS CORP.-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է MYSPACE-Ը ՎԱՃԱՌԵԼ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
News Corp. մեդիակորպորացիան նախատեսում է վաճառել MySpace սոցիալական կայքը և ակնկալում է վաճառքի արդյունքում ներգրավել 100 մլն ԱՄՆ դոլար: Այս սոցիալական կայքի պոտենցիալ գնորդներից են THL Partners ներդրումային կազմակերպությունը, Bebo սոցիալական կայքի սեփականատերը՝ Redscout Ventures-ը, և Criterion Capital Partners LLC-ն: Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` վաճառքի վերաբերյալ բանակցություններ են տարվում նաև չինական ինտերնետային Tencent ընկերության հետ: Վերջինս հանդիսանում է MySpace-ի հիմնադիրներից մեկը:
Նշենք, որ MySpace-ը գործարկվել է 2003թ.-ին: Երկու տարի անց 580 մլն ԱՄՆ դոլարով այն գնել էր News Corp.-ը: Այդ ժամանակ MySpace-ի օգտվողների քանակով գերազանցում էր շուկայի ներկայիս առաջատար Facebook-ին: