NASDAQ OMX-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԻՆԴԵՔՍ` ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
NASDAQ OMX ընկերությունը, որը ղեկավարում է համանուն բորսայի գործունեությունը, մտադիր է գործարկել բորսայական նոր ինդեքս` հատուկ սմարթֆոնների համար: Այս մասին նշվում է Էլեկտրոնիկայի սպառողների ամերիկյան ասոցիացիայի (CEA) և NASDAQ OMX ընկերության համատեղ հայտարարության մեջ:
Բորսայական այս նոր գործիքը, որը անվանվել է NASDAQ OMX CEA Smartphone IndexSM (Nasdaq:QFON), համակարգված կերպով կներկայացնի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները` իր մեջ ներառելով ոլորտի աաջատար ընկերություններին:
Նեկայումս Nasdaq:QFON ինդեքսը ներկայացնում է 84 ընկերությունների ցուցանիշները` ներառյալ նաև այնպիսի ընկերությունների ֆինանսական ցուցանիշներն, ինչպիսիք են Apple-ը և Google-ը: