
NASDAQ-OMX-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ամերիկյան NASDAQ-OMX ընկերությունը, որը ղեկավարում է համանում բորսայի գործունեությունն, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 43 մլն դոլար` նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված 35 մլն դրամ զուտ շահույթի դիմաց:
Հաշվետու եռամսյակում NASDAQ-OMX ընկերության հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 200 մլն դոլարով` կազմելով 686 մլն դոլար:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ընկերության ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ: