
NESTLE-Ն ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Շվեյցարական Nestle ընկերությունը մուտք է գործում չինական շուկա: Սննդամթերքի արտադրությամբ աշխարհում հայտնի այս ընկերությունը գնել է չինական Hsu Fu Chi ընկերության բաժնետոմսերի 60%-ը՝ վճարելով 1,2 մլրդ եվրո: Նշենք, որ Hsu Fu Chi-ն չինական քաղցրավենիքի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է:
Ըստ պաշտոնական աղբյուրների` չինական ընկերության բաժնետոմսերի 40% -ը կմնա ընկերության հիմնադիր Հսյու ընտանիքի տնօրինության տակ:
Նշենք, որ Nestle-ն ներկայումս լայնամասշտաբ գործունեություն է ծավալում զարգացող երկրների շուկաներում և անընդմեջ ընդլայնում է իր ներկայությունն այս շուկաներում: Հատկանշական է, որ զարգացող երկրներն ապահովում են Nestle ընկերության ընդհանուր հասույթի մեկ երրորդը: