
NESTLE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Շվեյցարական Nestle ընկերությունը հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 6,5%-ով:
Հատկանշական է, որ ընկերությունն այս երեք ամիսնրի ընթացքում գրանցել է վաճառքի ծավալների աճ իր բոլոր արտադրատեսակների գծով:
Նշենք նաև, որ ընկերությունը ընթացիկ տարվա համար կանխատեսում է իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: