07/12/2010 15:16
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, իր գլխավոր քաղաքական հակառակորդ Հանրապետական կուսակցության հետ, եկել է փոխհամաձայնության` հարկային արտոնություների երկարաձգման հարցի շուրջ: Ըստ ձեռքբերված պայմանավորվածության` ևս երկու տարով կերկարաձգվեն հարկային արտոնությունները ԱՄՆ-ի բոլոր բնակիչների համար:
Սպիտակ Տան ղեկավարը, կարելի է ասել, ստիպված էր համաձայնվել հարկային արտոնությունների երկարաձգման հետ: Հատկանշական է, որ այն վերաբերում է նաև հարուստ ամերիկացիներին, որոնց ընտանիքի տարեկան եկամուտը գերազանցում է 250 հազար դոլարը: Նշենք, որ այս հարկային արտոնությունները սահնավել էին դեռևս Ջորջ Բուշ Կրտսերի օրոք:
Բ. Օբաման նշել է, որ այս փոխզիջումը կարևոր քայլ է հետճգնաժամյան վերականգնման փուլում: ԱՄՆ նախագահի համոզմամբ` այն կխթանի մասնավոր հատվածի զարգացումը և կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ դեմոկրատները մեծ ոգևորությամբ ցանկանում էին վերացնել հարկային արտոնություններն` ապահովված ամերիկացիների համար, մինչդեռ այս նախաձեռնոթյունը կանխվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցչների կողմից:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
