
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆԿՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷ
ԱՄՆ գործազրկության մակարդակի անկումը դեռևս վերջնական հաղթանակ չէ: Այս կերպ է մեկնաբանել հունվար ամսվա արդյունքներով բազմաթիվ վերլուծաբանների համար ԱՄՆ-ում անսպասելիորեն գրանցված գործազրկության մակարդակի անկումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2010 թվականի հունվարին գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 9,7%, այն դեպքում, երբ վերլուծաբանները կանխատեսել էին այս ցուցանիշի սահմանում 10,1% մակարդակում: