ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՄՆ-ԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԾ ԴԵՊՐԵՍԻԱ
ԱՄՆ-ին այլևս չի սպառնում երկրորդ Մեծ Ճգնաժամ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ամերիկացիներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում: ԱՄՆ նախագահի խոսքերով` ամերիկյան տնտեսությունն արդեն վերականգնման փուլում է, ինչի մասին վկայում է նաև վերջին մեկ ամսվա ընթացքում գործազրկության մակարդակի սահմանումն առավել ցածր մակարդակում, քան կանխատեսվում էր: Նշենք, որ այս տարվա նոյեմբերին գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 10%` հոկտեմբերին սահմանված 10.2%-ի դիմաց:
ԱՄՆ նախագահն իր ելույթում կարևորել է կառավարության կողմից այնպիսի հակաճգնաժամային միջոցառումների մշակումը, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործազրկության կրճատմանը:
Պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 10%, իսկ գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 16 մլն մարդ: