ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԱՆԴԱՂ
Համաշխարհային տնտեսությունը վերականգնման ճանապարհին է, սակայն այդ գործընթացն ընթանում է դեռևս բավականին դանդաղ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով «Մեծ Քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի շրջանակներում:
Նա նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները եկել են համաձայնության, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործընթացն ընթանում է բավականին դանդաղ տեմպեով, առավելապես գործազևկության դեմ պայքարի տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, որպես G20-ի ձեռքբերում, Բարաք Օբաման նշել է միջազգային առևտրի և արժութային քաղաքականությունների շուրջ համաձայնագրերի և հուշագրերի ստորագրումը: