ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ «ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ» Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրեսից պահանջել է որոշում կայացնել ԱՄՆ պետական պարտքի թույլատրելի մակարդակի սահմանման հարցի շուրջ` 36 ժամվա ընթացքում: Նշենք, որ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները շուրջ հինգ ամիս շարունակ չեն կարողանում համաձայնության գալ այս հարցի շուրջ: Դեմոկրատական կուսակցությունը կողմ է պետական պարտքի վերին սահմանի բարձրացմանը, իսկ Հանրապետականները դեմ են պետական ծախսերի կրճատմանը:
Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ: