
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Բարեփոխումներն Ուոլ-Սթրիթում հնարավորություն կտան բաժնետերերին առավել արդյունավետ կերպով վերահսկել ֆինանսական համակարգը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` նշելով, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը կընդլայնի բաժնետերերի իրավունքները, որպեսզի վերջիններս կարողանան վերահսկել ընկերությունների թոփ-մենեջերների աշխատավարձերը և բոնուսները:
Այս կերպ, ԱՄՆ նախագահի գնահատմամբ, հնարավոր է հետագայում խուսափել համակարգային այնպիսի սխալներից, որոնք ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձան: