24/02/2011 15:12
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է տնտեսական հարցերով իր խորհրդականների աշխատանքային խմբի նոր կազմը: Վերջիններս առավելապես կզբաղվել ազգային տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերի մշակմամբ: Ինչպես արդեն հայտնի է դարձել Զբաղվածության և միցունակության խորհրդի (Council on Jobs and Competitiveness) կազմում ընդգրկվել են ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, իսկ խորհրդի նախագահ նշանակվել է General Electric Co. ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Ջեֆրի Իմելտը:
Նշենք նաև, որ տնտեսական հարցերով խորհրդատուների կազմում ընտրվել են նաև Citigroup ֆինանսական խմբի, American Express-ի, AOL Inc. ինտերնետային ընկերության, Southwest Airlines ավիաընկերության, Intel-ի ներկայացուցիչներ:
Նշենք, որ աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա այսօր` փետրվարի 24-ին:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
