ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐԴՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով գործազրկության հարցերին նվիրված գիտաժողովի շրջանակներում, կոչ է արել ամերիկացի գործարարներին առավել շատ ներդնել ազգային տնտեսությունում: ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան տնտեսության կարևոր խնդիրներից է գործազրկությունը, որի հաղթահարումը հնարավոր է կառավարության և խոշոր գործարարների համատեղ ջանքների շնորհիվ:
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբերի դրությամբ գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կազմել է 10.2%: