COCA-COLA-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԱՃԱՌԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Coca-Cola-ն, նախնական համաձայնություն է ձեռք բերել ալկոհոլային խմիչքներ արտադրող Brown-Forman ընկերության հետ` վերջինիս արտադրության Jack Daniel”s և Finlandia ապրանքանիշերի ալկոհոլային խմիչքները ռուսական շուկայում ներկայացնելու վերաբեյալ:
Նշենք, որ ներկայումս Brown-Forman ապրանքանիշը Ռուսաստանում ներկայացնելու իրավունք ունի միայն Bacardi-Martini ընկերությունը: