ԲՐԻՏԱՆԱԿԱՆ VODAFONE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2009-2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Բջջային կապի առաջատար օպերատոր բրիտանական Vodafone Group Plc ընկերութունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության գործառնական շահույթն աճել է 1,7%-ով, իսկ շահույթը մինչև հարկումը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոփոխվել` կազմելով 14,7 մլրդ ֆունտ ստեռլինգ (21,2 մլրդ դոլար):
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու տարում Vodafone ընկերության հասույթն աճել է 8,4%-ով և կազմել 44,5 մլրդ ֆունտ ստեռլինգ: Հատկանշական է, որ ընկերության հասույթի միայն 7%-ն է բաժին ընկնում Մեծ Բրիտանիայի բջջային կապի շուկային: