21/07/2010 14:52
ОДНОКЛАССНИКИ-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 10 ԱՆԳԱՄ
2009 թվականի արդյունքներով «Одноклассники» սոցիալական կայքի զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ աճել է 9,4 անգամ և կազմել 366,4 մլն ռուբլի: Հաշվետու տարվա ընթացքում սոցիալական կայքի հասույթն աճել է ընդամենը 2,4 անգամ և կազմել 1,54 մլրդ ռուբլի:
Ըստ էության, ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում և Հայաստանում, լայն տարածում գտած այս սոցիալական կայքին հաջողվել է ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես գովազդային արդյունավետ քաղաքականության և գովազդի վաճառքի ծավալների զգալի աճի շնորհիվ: Սոցիալական կայքը գովազդի տրամադրման ոլորտում անցում է կատարել փաթեթային վաճառքին սխեմային և իր գովազդատուներին առաջարկում է առավել հետաքրքիր պայմաններ: 2010 թվականի միայն ապրիլ ամսվա ընթացքում «Одноклассники»-ում գովազդի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2,4 անգամ:
Նշենք, որ «Одноклассники» սոցիալական կայքը եկամուտների անընդմեջ աճ է ապահովում 2008 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր, երբ կայքում գրանցվելը և մի շարք այլ ծառայություններ դարձան վճարովի:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
