ՏՀԶԿ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Զարգացած երկրներում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի: Տնտեսական համագործակցության և զագացման կազմակերպության (ՏՀԶԿ) հայտարարության համաձայն` 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործազրկության միջին մակարդակը ՏՀԶԿ անդամ 31 երկրներում կազմել է 8,7%, որն առավելագույն է հետպատերազմյան ողջ ժամանակահատվածի համար:
ՏՀԶԿ վերլուծաբանների գնահատմամբ` համաշխարհային տնտեսության աստիճանաբար վերականգնումը ներկայումս ուղեկցվում է գործազրկության մակարդակի աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերող զարգացած երկրներին չի հաջողվի կարճ ժամանակահատվածում լուծել 17-միլիոնանոց գործազուրկների բանակի զբաղվածության խնդիրը: