
ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ IPO-ՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԱՐԴԵՆ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ
Ernst&Young LLP աուդիտորական ընկերությունը հրապարակել է IPO-ների շուկայի իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն արդեն հաջորդ տարվա ընթացքում Լոնդոնի ֆոնդային բորսայի ալյըրտրանքային ներդրումային շուկաներում նավթային ընկերությունների կողմից իրականացված արժեթղթերի առաջնային տեղաբաշխումների (IPO) ընդհանուր ծավալը կարող է աճել: Սա մեծապես պայմանավորված կլինի վարկային շուկաներում ընդհանուր իրավիճակի կարգավորմամբ:
Ernst&Young ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարում նավթային ոլորտում գործող ընկերություններն IPO-ների արդյունքում ներգրավել են շուրջ 1.3 մլրդ դոլար: Այս ցուցանիշը շուրջ 22%-ով գերազանցում է 2008 թվականի համապատասխան արդյունքը: