
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 15.9%-ՈՎ
Ուկրաինայի պետական վիճակագրական կոմիտերի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվել է 15.9%-ով:
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով Ոկրաինայում գրանցվել է ՀՆԱ-ի անկում շուրջ 20.3%-ով, իսկ երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը կրճատվել է 17.8%-ով:
ԱՄՀ կանխատեսումների համաձայն 2009 թվականի արդյունքներով Ուկրաինայի ՀՆԱ-ն կկրճատվի 14%-ով: