OPEC – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԱՃԻ
Համաշխարհային շուկայում նավթի պահանջարկն արդեն հաջորդ տարի զգալիորեն կաճի և կկազմի օրական միջինը 700 000 բարել: Նման կանխատեում է արել Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդուլա ալ Բադրին, ով նշել է, որ համաշխարհային շուկայում նկատվում են պահանջարկի կրճատման տեմպերի դանդաղեցում, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ նավթի համաշխարհային շուկան կարող է ամբողջությամբ վերականգնվել առաջիկա երկու տարիների ընթացքում, իսկ արդեն 2013 թվականին նավթի համաշխարհային սպառումը օրական կկազմի 1.2 մլն բարել: