17/09/2010 12:02
ORACLE-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃՈՎ
Ծրագրային ապահովման արտադրության ոլորտում առաջատար Oracle Corp. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ զուտ շահույթն աճել է 20%-ով և կազմել 1,35 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 1,12 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Հաշվետու եռամսյակում Oracle-ի հասույթն աճել է 50%-ով և կազմել 7,59 մլրդ դոլար, իսկ նոր լիցենզիաների վաճառքի ծավալների գծով ընկերությունը գրանցել է 25% աճ:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
