
ORANGE-Ը ԵՎ T-MOBILE-Ը ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Եվրահանձնաժովովը թույլատրել է եվրոպական հեռահաղորդակցական երկու առաջատար ընկերությունների` գերմանական Deutsche Telekom AG և վերջինիս հիմնական մրցակից` ֆարնսիական France Telecom ընկերությունների բրիտանական ներկայացուցչությունների միավորումը, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայում Т-Mobile և Orange ապրանքային նշանները այսուհետ կներկայացվեն մեկ համատեղ ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ Orange ապրանքային նշանը ներկայացնող ֆրանսիական France Telecom ընկերութունը, որն իր գործունեությունն է ծավալում նաև Հայաստանում, մատուցում է ինչպես բջջային կապի, այնպես էլ ինտերնետային ծառայություններ, մինչդեռ T-Mobile ապրանքային նշանով հանդես եկող Deutsche Telekom-ն իր հաճախորդներին ներկայացնում է միայն բջջային կապի ծառայություններ: