BNP PARIBAS ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1.5 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Ֆրանսիական առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը` BNP Paribas բանկն, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1.52 մլրդ եվրո:
Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին այս ցուցանիշի առավել ցածր մակարդակ` 1.06 մլրդ եվրոյի սահմաններում:
Հաշվետու եռամսյակում բանկի հասույթը տարեկան կտրվածքով աճել է շուրջ երկու անգամ` կազմելով 10.06 մլրդ եվրո:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով ֆրանսիական բանկի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 87,5%-ով և կազմել 6.47 մլրդ եվրո, իսկ հասույթն այս մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 46,8%-ով` կազմելով 27.38 մլրդ եվրո: