PEPSICO-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ առաջատար ամերիկյան PepsiCo Inc. ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 16%-ով և կազմել 5.95 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 5.14 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Հաշվետու տարվա ընթացքում ընկերության հասույթը կազմել է 43.23 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով PepsiCo ընկերության զուտ շահույթը կազմել է 1.43 մլրդ դոլար, իսկ հասույթն այս երեք ամիսների ընթացքում աճել է 4.5%-ով և կազմել 13.3 մլրդ դոլար: