ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ PEUGEOT-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2,2%-ՈՎ
Ֆրանսիական խոշոր ավտոարտադրող Peugeot ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 2,2%-ով:Հաշվետու տարվա ընթացքում վաճառվել է ընկերության արտադրության շուրջ 3,2 մլն նոր ավտոմեքենա:
Peugeot ընկերության վաճառքի ծավալները միայն եվրոպական երկրներում կրճատվել են 5,4%-ով, ընդ որում այս մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 5,3%-ով, իսկ Գերմանիայում` 19,9%-ով: Ռուսաստանում ֆրանսիական ավտոարտադրող ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 50,1%-ով:
2009 թվականի ընթացքում Լատինական Ամերիկայում Peugeot ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 2%-ով, ընդ որում միայն Բրազիլիայում վաճառքի ծավալներն աճել են 12,5-ով:
Նշենք, որ Չինաստանում ֆրանսիական ընկերության վաճառքի ծավալներն աճել են 47%-ով: