PEUGEOT-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ MITSUBISHI-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Եվրոպական խոշոր ավտոարտադրող PSA Peugeot Citroen ընկերությունը մտադիր է գնել իր ճապոնական գործընկեր Mitsubishi Motors ընկերության բաժնետոմսերի զգալի մասը և այժմ բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: Նման տեղեկատվություն են տարածել ճապոնական լրատվամիջոցները:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Peugeot-ը կարող է դառնալ Mitsubishi-ի բաժնետոմսերի 30-50%-ի սեփականատեր, իսկ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել ավելի քան 3,4 մլրդ դոլար:
Նշենք, որ Mitsubishi-ն ներկա դրությամբ իր արտադրության ծավալներով ճապոնական ութ խոշոր ավտոարտադրողների շարքում միայն յոթերորդն է: