PEUGEOT-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ
2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքերով խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկը` Peugeot-ն, գրանցել է վաճառքի ծավալների աճ: Հաշվետու այս վեց ամիսների ընթացքում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 1,091 մլն ավտոմեքենա, ընդ որում ընկերության վաճառքի ընդհանուր ծավալներում եվրոպական շուկայի մասնաբաժինը կազմել է 44%` նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում գրանցված 41%-ի դիմաց: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Peugeot-ն ԱՊՀ անդամ երկրներում գրանցել է վաճառքի ծավալների 58% աճ, Լատինական Ամերիկայում՝ 20% աճ, իսկ Ասիայում ընկերության արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են 18%-ով: