
ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ PFIZER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԵԿ ԱՅԼ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐ
Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը դարձել է մյուսի բաժնետեր: Այսպես, Pfizer Inc ընկերությունը, նախնական պայմանավորվածության հիման վրա, ձեռք է բերել King Pharmaceuticals Inc ընկերության բաժնետոմսեր` 3,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Ինչպես նշվում է Pfizer Inc ընկերության տարածած հաղորդագրության մեջ` մեկ բաժնետոմսի գինը կազմել է 14,25 դոլար: