18/10/2010 16:18
PHILIPS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃ
Էլեկտրոնիկայի արտադրությամբ առաջատար հոլանդական Royal Philips Electronics NV ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 3 անգամ: Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 524 մլն եվրո: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում Philips-ի զուտ շահույթը կազմել էր 174 մլն եվրո:
Ներկայացված տվյալների համաձայն ընկերության հասույթն այս նույն եռամսյակում աճել է շուրջ 10%-ով և կազմել 6,2 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է Philips ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների աճ առավելապես զարգացող երկրներում: Հաշվետու ժամանակահատվածում այս երկրներում Philips-ի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 19%-ով:
Philips ընկերությունը ներկայացված է աշխարհի շուրջ 60 երկրներոմ: Ընկերության աշծատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 118 հազար մարդ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
