2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ PHILIPS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 31%-ՈՎ
2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով հոլանդական Philips ընկերության զուտ շահույթ կրճատվել է 31%-ով և կազմել 138 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջինս պայմանավորված է ընկերության արտադրության հեռուստացույցների «վատ» վաճառքով: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ Philips ընկերությունը որոշել է հեռուսատցույցների արտադրությունը իրականացնել չինական TPV Technology ընկերության հետ համատեղ: նախատեսվում է, որ կստեղծվի համատեղ ձեռնարկություն, և Philips ըկերության մասնաբաժինը նոր կազմավորված ընկերությունում կկազմի 30%, իսկ TPV Technology-ն՝ 70%:
Ընկերության կողմից արված հայտարարության համաձայն` սա հնարավորություն կտա վերականգնել ոլորտի շահութաբերությունը: