
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Reuters գործակալությունը հայտնում է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Եվրագոտու այլ երկրներ ուժեղացնում են ճնշումը Պորտուգալիայի վրա, որպեսզի վերջինս դիմի միջազգային ֆինանսական կառույցներին` օգնության խնդրանքով:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, խոսքը գնում է 60-80 միլիարդ եվրոյի մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին միջազգային մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Չինաստանը, Պորտուգալիայի աջակցություն ցույց տալու նպատակով, պատրաստ է գնել Պորտուգալիայի պետական պարտատոմսեր` 4-5 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով: