10/06/2010 12:17
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Պորտուգալիայում գրանցվել է վերջին հինգ տարիների կտրվածքով ռեկորդային տնտեսական աճ: Պորտուգալիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի պաշտոնական տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ երկրում գրանցվել է 1,1% տնտեսական աճ, որն առավելապես պայմանավորված է հաշվետու այս երեք ամիսների ընթացքում երկրում սպառողական և պետական ծախսերի ընդհանուր մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև արտահանման ծավալների աճով:
Ներկայացված տվյաների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին 2009 թվականի չորրորդ եռամսյակի համեմատությամբ Պորտուգալիայում սպառողական ծախսերն աճել են 0,5%-ով, պետական ծախսերը` 1%-ով, արտահանումը` 0,1%-ով: Այս նույն ժամանակահատվածում ներմուծման համախառն ծավալները կրճատվել են 1,9%-ով:
Պորտուգալիայի կառավարության կանխատեսումների համաձայն 2010 թվականի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն կապահովի 0,7%:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Պորտուգալիայի բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 9,4%-ը, և այժմ երկրի կառավարությունը, նպատակ ունենալով խուսափել պարտքային ճգնաժամից, ձեռնարկել է միջոցառումներ` ուղղված բյուջեի պակասուրդի կրճատմանը: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Պորտուգալիայի բյուջեի պակասուրդը կնվազեցվի մինչև ՀՆԱ-ի 7,3% մակարդակը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
