03/06/2010 14:00
PRADA ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO
Նորաձևության ոլորտում առաջատար իտալական Prada ընկերությունը լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով մտադիր է Հոնկոնգի բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն` IPO-ի իրականացման գործընթացը հստակեցված չէ և դեռևս չեն ընտրվել գործընկեր բանկերը:
Հատկանշական է, որ վերջին 10 տարիների ընթացքում Prada նորաձևության տունն արդեն 4 անգամ հայտարարել է IPO իրականացնելու մտադրության մասին:
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Prada ընկերության հասույթն աճել է շուրջ 26%-ով և կազմել 366 մլն եվրո, իսկ շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է շուրջ 5 անգամ և կազմել 64 մլն եվրո:
Prada ընկերությունը հիմնադրվել է 1913 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
