04/04/2011 12:09
PRADA ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO
Նորաձևության ոլորտում առաջատար իտալական Prada ընկերությունը մտադիր է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով 2011 թվականի հունիսին Հոնկոնգի բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Նորաձևության տունն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան դիմում: Նշենք, որ վերջին տաս տարիների ընթացքում սա ընկերության արդեն հինգերորդ «փորձն» է` վաճառել սեփական բաժնետոմսերը: Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Prada նորաձևության տունը նախատեսում է IPO-ի շրջանակներում ներգրավել շուրջ 10,7 մլրդ դոլար: Նշենք նաև, որ IPO-ի իրականացմամբ կզբաղվեն Intesa Sanpaolo, CLSA Asia-Pacific Markets, Goldman Sachs և UniCredit բանկերը:
Prada ընկերությունը հիմնադրվել է 1913 թվականին: Վերջինիս են պատկանում նաև Miu Miu և Church”s բրենդները: Ընկերության հիմանդիրն է Մարիո Պրադան: Այսօր Պրադաների ընտանիքը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
