08/04/2011 16:36
ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՆՎԱԶԵԼ
Վերջին ութ ամիսներին ամբողջ աշխարհում անընդմեջ աճ գրանցելու հետո պարենի գների ինդեքսը մարտին գրանցել է անկում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ: Այսպես, 2011 թվականի մարտ ամսվա արդյունքներով պարենի համաշխարհային գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ գրանցել է 2,9% անկում և կազմել 230 կետ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս ցուցանիշն ավելի քան 37%-ով գերազանցում է նախորդ տարվա մարտ ամսում գրանցված մակարդակը:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, մեկնաբանելով պարենի համաշխարհային ինդեքսի փոփոխության միտումները, ընդգծել են, որ չնայած վերջին ամսվա կտրվածքով գրանցվել է անկում, ինչը «թեթև շունչ քաշելու» առիթ է, սակայն, այնուամենայնիվ, դեռևս վաղ է պնդել, որ «վտանգն» անցել է: «Հանաշխարհային շուկայում պարենի գների փոփոխության վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ ներկայացնելու համար մեզ դեռևս անհրաժեշտ է «հավաքել» տեղեկատվություն այս տարի սպասվելիք բերքի ծավալների մասին, սակայն այսօր արդեն կարող ենք վստահ ասել, որ համաշխարհային շուկայում նավթի գների անկայունությունը, պահուստների ցածր մակարդակը և, անշուշտ, Ճապոնիայի իրադարձություններն ու աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական բախումները կհանգեցնեն գնաճային նոր ճնշումների», – նշել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները:
Նշենք, որ ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատականների` մարտ ամսվա ընթացքում զգալի կրճատվել են շաքարավազի և ցորենի համաշխարհային գները:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
Արծաթ
404.45
+2.90