03/02/2011 12:11
PWC – ՄԻՆՉԵՎ 2050Թ.-Ն ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՆԳՅԱԿԸ ԿԿՐԻ ԶԳԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014 թվականին Ռուսաստանը ՀՆԱ-ի աճի ծավալներով առաջ կանցնի Գերմանիայից և կհայտնվի աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում: Նման կանխատեսում է ներկայացված PricewaterhouseCoopers (PwC) վերլուծական գործակալության` համաշխարհային տնտեսության ապագային նվիրված «Աշխարհը 2050 թվականին» զեկույցում:
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, մինչև 2014 թվականն ԱՄՆ-ն, տնտեսական աճի տեմպերով, կշարունակի պահպանել առաջատարի իր դիրքերը, իսկ ահա Ճապոնիան, որը դեռևս աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկիրն է, կզիջի իր դիրքերը: Սպասվում է, որ արդեն այս տարի Չինաստանն ու Հնդկաստանը կդառնան աշխարհի համապատասխանաբար երկրորդ և երրորդ խոշորագույն տնտեսությամբ երկրները: Ճապոնիան ՀՆԱ-ի աճի տեմպերով աշխարհում կլինի չորրորդը:
PwC-ի կանխատեսումներով, մինչև 2037 թվականը Ռուսաստանը կլինի աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն, իսկ արդեն 2037 թվականին այս երկիրը կզիջի իր տեղը Բրազիլիային:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
