RAIFFEISEN ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 74%-ՈՎ
Ավստրիական Raiffeisen International բանկն ամփոփել է 2009 թվականի երրորդ ետամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 74%-ով և կազմել 78 մլն եվրո (117 մլն դոլար): Զուտ շահույթի այս մակարդակը եռամսյակային կտրվածով ամենաբարձրն է այս տարվա ընթացքում:
Հրապարակած տվյալների համաձայն բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը մեծապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում հնարավոր կորուստների ծածկմանն ուղղված պահուստների կրճատմամբ: