REMY COINTREAU ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0,7%-ՈՎ
Գինու և լիկյորի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Remy Cointreau ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավատրվել է սեպտեմբերի 30-ին, ընկերության հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 0,7%-ով և կազմել 362,7 մլն եվրո (541,6 մլն դոլար): Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները գրանցել են աճ: