ՖՐԱՆՍԻԱԿԱՆ RENAULT-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 21,6% ԱՃ
Ֆրանսիական առաջատար ավտոարտադրող Renault SA ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հայտարարության համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 21,6%-ով: Համաշխարհային շուկայում Renault ընկերությունն իրացրել է 1,35 մլն ավտոմեքենա` այսպիսիով ընլայնելով շուկայում իր մասնաբաժինը: Ներկայումս ընկերությունը մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է 3,9%:
Ընկերության կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա երկրորդ կիասմյակում նույնպես ընկերությունը կգրանցի վաճառքի ծավալների աճ` առավելապես շնորհիվ եվրոպական երկրներում ընկերության արտադրության ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի աճով: