ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՕՏԱՐ ՄԱՐԴ
Ռոտշիլդների հայտնի դինաստիան իր 212-ամյա պատմության մեջ առաջին անգամ ընտանեկան բանկային բիզնեսի ղեկավար կնշանակի ընտանիքի անդամ չհանդիսացող մարդու: NM Rothschilds & Sons Ltd. ներդրումային բանկն այսուհետ կգլխավորի 27-ամյա Նիգել Հիգինսը (Nigel Higgins), ով այս բանկում աշխատել է շուրջ 10 տարի և վերջին ժամանակահատվածում զբաղեցրել է գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Բանկի նոր ղեկավարն իր պարտականություններին կանցնի արդեն այս տարվա մարտին` փոխարինելով այս պաշտոնում Դավիդ դե Ռոտշիլդին (David de Rothschild):
Նշենք, որ NM Rothschilds & Sons բանկում ներկայումս աշխատում են ներդրումային գործառնություններում մասնագիտացված ավելի քան 900 բանկիրներ` ամբողջ աշխարհում:
Ռոտշիլդների բանկային դինաստիան հիմնել է Մայեր Ամշել Ռոտշիլդը, ում կազմավորած բանկային բիզնեսը շարունակել են նրա հինգ որդիները: