
ROYAL DUTCH SHELL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Անգլո-հոլանդական Royal Dutch Shell նավթային ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ Royal Dutch Shell ընկերոթյան զուտ շահույթը կրճատվել է 52%-ով և կազմել 12,72 մլրդ դոլար` նախորդ տարվա 26,48 մլրդ դոլարի դիմաց:
2009 թվականի արդյունքներով ընկերության հասույթը տարեկան կտրվածքով գրանցել է 39,3% անկում` կազմելով 278,19 մլրդ դոլար, իսկ շահույթը` մինչև հարկումը, կրճատվել է 59%-ով և կազմել 21,02 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Royal Dutch Shell ընկերության զուտ շահույթը կազմել է 2,01 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա համապատասխան եռամսյակում ընկերությունը կրել էր 2,96 մլրդ դոլարի վնաս: