Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՌՈՒԲԻՆԻ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ
28/10/2009 11:10
Կիսվել

ՌՈՒԲԻՆԻ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

ԱՄՆ տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, սակայն տնտեսության վերականգնման համար կպահանջվի երկար ժամանակ: Նման կարծիք է հայտնել Նյու-Յորքի համալսարանին կից գործող Բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով դեռևս 2 տարի առաջ կանխատեսել էր  ֆինանսատնտեսական ճգնաժամը և նախանշել ճգնաժամի հիմնական ուղղվածությունները:

Ամերիկացի հայտնի տնտեսագետն, անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործընթացին, նշել է, որ սպասումներն առավել լավատեսական են զարգացող երկրների համար, քանի որ այս երկրներն ունեն առավել մեծ հնարավորություններ ապահովել տնտեսական աճ առաջիկա ամիսների ընթացքում:

Ռուբինիի կարծիքով ամերիկյան տնտեսությանը դեռևս սպառնում է ճգնաժամի երկրորդ ալիքը, քանի որ ամերիկյան ազգային արժույթի փոխարժեքի անկումը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցածր մակարդակը խոսում են ամերիկյան տնտեսության երկարաժամկետ անկայունության մասին: Տնտեսագետի կանխատեսումների համաձայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը զգալի կլինի առաջին երկու տարիների ընթացքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98