
ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎՐՈՅԻՑ
Հավանականությունը, որ Հունաստանը դուրս կմնա Եվրագոտու կազմից, ներկա դրությամբ կազմում է 35%: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին` նշելով, որ այս ցուցանիշը առաջին հինգ տարիների ընթացքում կդրսևորի շարունակական աճի միտում:
Տնտեսագետի համոզմամբ` Հունաստանի խնդիրները էական վտանգ են ներկայացնում ողջ Եվրագոտու կայունության համար: Նուրիել Ռուբինիի կանխատեսումների համաձայն, Հունաստանի` ռեկորդային ծավալների հասնող փոխառությունների վերակազմավորումն անխուսափելի է, և այս պայմաններում տնտեսագետը որպես միակ ճիշտ լուծում առաջարկել է Հունաստանին հրաժարվել եվրոյից և անցում կատարել սեփական արժույթին: