ՄԱՐՏԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7%-ՈՎ
Այս տարվա մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 126,7 հազար ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշի անկումը կազմել է շուրջ 7%:
Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալների համաձայն` փետրվար ամսվա արդյունքներով Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 32%: Փետրվարին Ռուսաստանում վաճառվել է 91,9 հազար ավտոմեքենա:
Այսպիսով, մարտին փետրվար ամսվա համեմատությամբ Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 38%-ով: