2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է 3.4%-ՈՎ
ՌԴ-ի արտաքին պարտքը 2010թ.-ին աճել է 3.4%-ով` կազմելով 482.9 միլիարդ դոլար: Նման ցուցանիշներ է հրապարակել Ռուսաստանի ԿԲ-ն: Ներկա պահին Ռուսաստանի պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 11%-ը:
2011-2013թթ.-ների Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծի համաձայն` արտաքին աղբյուրներից տարեկան կներգրավվի 7 միլիարդ դոլար:
Ռուսաստանի Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն, երկրի պետական պարտքը 2011թ.-ին կկազմի ՀՆԱ-ի 13.6%-ը, 2012թ.-ին` 15.7%-ը, 2013թ.-ին 17.4%-ը: