27/06/2011 15:54
NORD STREAM ԳԱԶԱՏԱՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ «ՄԻԱՑԵԼ Է» ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ
«Հյուսիսային հոսք» նախագծի (Nord Srteam) առաջին գազատարի կառուցման ստորջրյա աշխատանքներն արդեն ավարտված են: Աշխատանքներն իրականացվել են հատուկ սարքավորումների միջոցով: Նշենք, որ «Հյուսիսային հոսք» նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7,4 մլրդ եվրո: Նախագիծն իրականացնում է Nord Stream AG ընկերությունը, որի բաժնետերեր են ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն (51%), գերմանական BASF և E.On (շուրջ 20%), N.V. Nederlandse Gasunie (9%) և ֆրանսիական GDF Suez (9%) ընկերությունները:
«Հյուսիսային հոսք» գազատարը, որի ընդհանուր երկարությունը մոտ 1.2 հազար կիլոմետր է, անցնելու է Բալթյան ծովի հատակով և Եվրամիության երկրներին մատակարարելու է տարեկան 55 մլրդ խ.մետր գազ: Գազատարով հիմնականում նախատեսվում է գազ մատակարարել Գերմանիայի, Դանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիային: Գազատարի կառուցման համար բանակցություններ են վարվել այն բոլոր երկրների հետ, որոնց տարածքով այն անցնելու է:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
